Գաղտնի տեղեկությունների աշխարհում ամենահայտնի տարածող Էդվարդ Սնոուդենը The Guardian-ին պատմել է, թե ինչպես է դասավորվել իր կյանքը Ռուսաստանում այն բանից հետո, երբ հրապարակել է գաղտնի տեղեկատվություն, որը բացահայտում է ողջ ճշմարտությունն ամերիկյան եւ բրիտանական հետախուզական գործակալությունների գաղտնի ծրագրերի մասին։

Մոսկվայում երկու ժամանոց բացառիկ հարցազրույցում, որն առաջ է ընկել նրա «Մշտական գրառում» (Permanent Record) հրապարակումից, Սնոուդենն ասել է, որ այժմ անգամ նրա նախկին քննադատներն են ընդունում, որ նրա արած բացահայտումները թույլ տվեցին ապրել «ավելի լավ, ավելի ազատ եւ անվտանգ աշխարհում»։

Իր գրքում Սնոուդենն առաջին անգամ մանրամասն նկարագրում է բոլոր նախադրյալները, որոնք հանգեցրել են բրիտանական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի ծրագրերի հրապարակմանը։

Նա նկարագրել է այն 18 տարիները, որոնք անցել են սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչությունից հետո՝ որպես «ամերիկյան ոչնչացման աղերս Ամերիկայի ինքնաքայքայման, գաղտնի քաղաքականության, գաղտնի օրենքների, գաղտնի դատարանների եւ գաղտնի պատերազմների միջոցով»։

Միեւնույն ժամանակ, Սնոուդենի խոսքով՝ գլխավոր սպառնալիքը դեռեւս առջեւում է եւ կապված է արհեստական ինտելեկտի հնարավորությունների զարգացման հետ, ինչպիսին է անձանց եւ նմուշների ճանաչումը։

Պարբերականի հարցազրույցում նա խոստովանել է, որ երկու տարի առաջ գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում Լինդսեյ Միլսի հետ։

Սնոուդենը պատմել է, որ այժմ իրեն Մոսկվայում ավելի հանգիստ է զգում եւ կարող է առանց մտավախության այցելել ցուցահանդեսներ ու բալետ, հանդիպել ընկերների հետ սրճարանում եւ երթեւեկել մետրոյով։