Հարավային Աֆրիկայի հանքային պաշարների եւ էներգետիկայի փոխնախարար Բավելիլ Հլոնգվան զոհվել է ՃՏՊ-ից։ Այս մասին տեղեկացրել է երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, հաղորդում է Reuters-ը։

38-ամյա Հլոնգվան, որը փոխնախարար էր նշանակվել մայիսին, զոհվել է ուրբաթ։ Ողբերգական ՃՏՊ-ն խլել է եւս չորս մարդու կյանք։

Ռամաֆոսան Հլոնգվայի մահն անվանել է «տաղանդավոր երիտասարդ առաջնորդի վաղաժամ մեծ կորուստ, որը նախարար Գվեդե Մանթաշեի հետ միասին կարեւոր եւ դինամիկ դեր է խաղացել մեր տնտեսության կարեւորագույն հատվածում»։