Սեպտեմբերի 13-ին ժամը 14:30-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Ա. Ս-ն վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա G» ավտոմեքենան, Շուշի քաղաքի Ա. Մանուկյան և Ղազանչեցոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Շուշի քաղաքի բնակիչ, 2013թ.ծնված Գ. Մ.-ին։ Այս մասին հայտնում են Արցախի Ոստիկանությունից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:
Վրաերթի արդյունքում Գ.Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շուշիի շրջբուժմիավորում։