Եմենական «Անսարուլա» շարժումը ստանձնել է Սաուդյան Արաբիայում շաբաթ առավոտյան նավթային խոշոր ընկերություններից մեկի վրա դրոնների հարձակման պատասխանատվությունը, տեղեկացնում է Mehr-ը։

Բրիգադի գեներալ Յահյա Սարին, որը Եմենի ԶՈւ ներկայացուցիչն է, ասել է, որ «օդային ուժերը իրականացրել են «Զսպման հավասարակշռում – 2» գործողությունը՝ 10 անօդաչու սարքերի մասնակցությամբ, որոնց նպատակն են դարձել Saudi Aramco ընկերության երկու գործարաններն Աբքայկ եւ Խուրայս նավթավայրերում։

«Աբքայկի եւ Խուրայսի գործարանների թիրախավորումը մտնում է սաուդյան ագրեսիայի արդյունքում կատարված հանցագործությունների օրինական եւ բնական արձագանքման շրջանակի մեջ»,- նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Սաուդյան Արաբիայի երկու ձեռնարկության վրա դրոնների հարձակման մասին։