Հետազոտողները շարունակում են գլուխ կոտրել Արկտիկայի ունիկալ էկոհամակարգի պահպանման եւ վերականգնման հարցի վրա։ Այս խնդիրը լուծելու համար Ինդոնեզիայի հետազոտողներն առաջարկել են նորից ստեղծել սառցադաշտեր հատուկ սուզանավերի օգնությամբ, գրում է Planet Today-ը։

Գլոբալ ջերմացումը, որի մասին գիտնականները խոսում են ոչ առաջին տարին, հանգեցնում է այն բանին, որ Արկտիկայի սառցադաշտերը սկսել են ավելի արագ հալչել։ Եվ հարցը լուծելու համար ինդոնեզացի հետազոտողներն առաջարկում են ստեղծել սուզանավեր, որոնք զբաղվելու են սառցադաշտերի վերականգնմամբ։

Ըստ մտահղացման՝ այդ սուզանավերը կհավաքեն ծովի ջուրը, մաքրել այն աղից եւ ոչ մեծ չափսերի այսբերգներ ստեղծել։ Հետագայում դրանք կմիավորվեն նոր սառցադաշտերում, ինչը կօգնի փրկել մոլորակի սառը հատվածի բնակիչներին եւ պահպանել Արկտիկայի ունիկալ էկոհամակարգը։

Նման առաջարկությունը բավական հետաքրքիր է թվում, բայց շատ թերահավատներ համոզված չեն, որ նման քայլը դրական ազդեցություն կունենա։ Առաջին հերթին, նշում են քննադատները, խոսքը սուզանավերի վառելիքի մասին է։ Նրանք անհանգստանում են, որ այդ սարքերի հսկայական քանակության աշխատանքն էլ ավելի կբարդացնի իրավիճակը։ Բացի այդ, համոզված են թերահավատները, որպեսզի այս պլանն աշխատի, հարկավոր են աշխատանքի անհավանական մասշտաբներ։