Հաշվի առնելով հանրության մեջ առաջացած այս լարվածությունն ու ատելությունը, մենք նոր նախագիծ ենք մշակում, առաջրկել եմ քննարկել եւ մեր տոնացույցում ավելացնել մի նոր տոնական օր՝ «Համազգային համերաշխության» օր, փորձելով մի փոքր մեղմել այս հարաբերությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ այդ օրը կնշվի օգոստոս ամսին՝ Նավասարդի օրը. «Այս նախագծի հիմքերը մենք գտել ենք դեռեւս, երբ նոր տարին մեր տոնացույցով՝ 11–ին, նախկինում օգոստոսի 1–ին հայերը նշել են նոր տարին եւ այդ տոնի կարեւորագույն իմաստը կայանում է նրանում, որ համազգային դառնա այդ տոնը եւ այդ օրը բոլոր հակառակորդները, թշնամական հարաբերություններ ունեցող մարդիկ անպայման հաշտվեն եւ նոր կյանք սկսեն»։

Պատգամավորի նկատեց, որ բացի Արցախի հարցի եւ Մեծ եղեռնի հետ կապված հարցերից այլ համազգային օրակարգ չունենք։