WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին կմասնակցեն ոչ միայն IT ոլորտի ներկայացուցիչներ, այլ նաեւ հայտնի գիտնականներ, այդ թվում համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Դոկտոր Իսրայելյանն աստղաֆիզիկոս է Կանարյան կղզիների Ասղաֆիզիկայի ինստիտուտում, ինչպես նաեւ Ստարմուս փառատոնի հոգեւոր հայրն ու ստեղծագործական տնօրենը: Հետազոտությունների ընթացքում նա ներկայացրել է առաջին ուսումնասիրություններն ու ապացույցներն այն մասին, որ սեւ խոռոչներն առաջանում են գերնոր աստղերի պայթյունից: Այդ հետազոտությունը, որը հրապարակվել է 1999թ. Nature ամսագրում, այդ ոլորտում բազմաթիվ բացահայտումների է հանգեցրել:

2010թ. Իսրայելյանն արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին: Այդ մրցանակին են արժանացել նաեւ Միշել Մայորն ու Նունո Սանտոսը:

Հիշեցնենք, որ համաժողովին կմասնակցեն նաեւ Էլեկտրակապի միջազգային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Մալքոլմ Ջոնսոնը եւ Quantstamp բլոքչեյն ընկերության փոխնախագահ Օլգա Մակը, GIPHY-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, համաշխարհային ճանաչում ունեցող գործարար, VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթին  եւ այլք: Համաժողովին ներկա կլինի նաեւ Քիմ Քարդաշյանը