Ամերիկյան Ֆլորիդա նահանգից ձկնորս Ռոբերտ Բենակը կենդանի շնաձկան հանդեպ դաժան վերաբերմունքի համար դատապարտվել է 10 օրվա բանտարկության, հայտնում է Associated Press-ը։

Բենակը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ շնաձկանը պոչից նավակին կապած քարշ է տվել ջրի վրայով։

Բացի այդ, ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ձկնորսը 2500 դոլարի չափով տուգանք կվճարի եւ 250 ժամ հասարակական աշխատանք կկատարի՝ 3 տարով զրկվելով ձկնորսության իրավունքից։

Բենակի արարքը հասարակական վրդովմունք է առաջացրել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է դեռեւս 2017թ․ շնաձկան հետ կատարվածի տեսանյութը։

Սա շնաձկների հանդեպ ձկնորսների դաժան վերաբերմունքի միակ դեպքը չէ, ավելի վաղ հայտնի էր դարձել նման դեպքերի մասին, ներառյալ նույնիսկ շնաձկներին հրազենից վիրավորելը եւ ալկոհոլ խմեցնելը։