Մալայզիայի թագուհի Տունկու Ազիզա Ամինա Մայնունան Twitter-ում իր հիասթափությունն է արտահայտել սոցցանցերում իրեն քննադատողներին ձերբակալելու ոստիկանական գործողությունների վերաբերյալ, հայտնում է BBC-ն։

Թագուհին հայտարարել է, որ ինքն ու թագավորը չեն խնդրել իրավապահ մարմիններին նման կերպ գործել, քանի որ Մալայզիան ազատ երկիր է, եւ ինքը վրդովված է այդ նորություններից։

Որբաթ հայտնի էր դարձել ակտիվիստի ձերբակալության մասին, որը Մալայզիայի թագուհու հասցեին վիրավորանքներ էր հրապարակել։

Ենթադրվում է, որ թագուհին իր միկրոբլոգը չորեքշաբթի ջնջել էր։

Վերադառնալով սոցցանց՝ թագուհին հայտարարել է, որ իր հեռանալը ոչ մի կերպ կապված չէր իրեն ուղղված վիրավորանքների հետ, եւ ինքը միկրոբլոգը անձնական պատճառներով է ջնջել։

Ուրբաթ երեկոյան ձերբակալվել էր երկրի Սոցիալիստական կուսակցության անդամ Խալիդ Իսմատը, որը թագուհու մասին վիրավորանքներ էր հրապարակել։

Նա ոստիկանությունում անցկացրել էր մի գիշեր, այնուհետեւ շաբաթ օրը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Իսմատը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ։