Ամերիկյան Ֆլորիդա նահանգում անօթեւանը կոտրել է առնվազն 20 ավտոմեքենայի ապակիները, որոնք կայանած են եղել «Ֆորտ Ուոլթոն Բիչ» հյուրանոցի մոտ, եւ իր արարքը բացատրել է նրանով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն տրիլիոն դոլար է պարտք, հայտնում է Fox News-ը։

Օկալուս շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչները երկուշաբթի ձերբակալել են 30-ամյա Ջեյմս Ուիլսոնին, որը ապակիները կոտրելով՝ սեփականատերերին առնվազն 30 000 դոլարի վնաս է հասցրել։

Հարցաքննության ժամանակ Ուիլսոնը խոստովանել է իր մեղքը՝ հայտարարելով․ «Ուղարկեք ինձ բանտ։ Ես դա արել եմ, որովհետեւ Դոնալդ Թրամփը ինձ տրիլիոն դոլար է պարտք, իսկ այդ ավտոմեքենաները մաֆիային են պատկանում»։

Այժմ Ուիլսոնին մի շարք քրեական հանցագործությունների մեջ են մեղադրում։