Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցմահ ազատազրկումը համարում է նոր սկզբի հույսի սահմանափակում։ Այս մասին Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է շաբաթ օրը պատժիչ ոստիկանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցմահ ազատազրկումը խնդիրների լուծում չի առաջարկում, սակայն խնդիր է առաջացնում, քանի որ չի կարելի նոր սկզբի իրավունքից զրկել»,- ասել է պոնտիֆիկը։ Յուրաքանչյուր հասարակություն պարտավոր է սատարել հույսը եւ ամեն ինչ անել, որ պատիժը չոտնահարի հույսի իրավունքը եւ նոր հաշտության փորձը»,- հավելել է նա։ Ֆրանցիսկոսը նաեւ նշել է , որ «լեցուն բանտերը ցասման աղբյուր են դառնում» եւ ոչ թե ուղղվելու վայր։