Ամուլսարի հարցով իշխող ուժում կան տարաձայնություններ,ներքուստ հասկանում են վտանգավորությունը Ամուլսարի հանքի շահագործման, բայց չեն արտահայտվում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին լրագրողներին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Ո՞ւր են, թող խոսեն, ինչի՞ են սպասում, սպասում են վերջնական որոշման, վերջնական որոշում կա, վերջնական որոշում սպասում են, որ ժշողովուրդը ճնշի իշխանությանը, իշխանությունը ճնշվի եւ դրանով որոշում ընդունի եւ միայն դրանից հետո իրենք վեր կենան եւ ասեն` մենք դեմ էինք, դեմ էինք, դեմ էինք: Մենք տեսնում ենք` այսօր ովքեր խոսում են, խոսում են, ովքեր չեն խոսում, չեն խոսում: Խոսողներ չկան, «Իմ քայլ»-ից խոսողներ չկան: Կիստ-պռատ ստատուսներ գրողներ եւ կիսատ հղի դիրքորոշումներ ունմեցողներ կան»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ինչն է կաշկանդում իշխանական պատգամավորներին, քաղաքագետն ասաց` կռապաշտությունը իրենց առաջնորդի առաջ եւ վախը կորցնելու իրենց աթոռները:

«Իշխող կուսակցության պատգամավորները քաղաքացի չեն եւ իրենց չեն պահում ՀՀ քաղաքացիների պես, հայերի պես: Եթե կան մարդիկ, ովքեր համակրում են, վախենում են, որ Փաշինյանն իրենց կվռնդի՞, խնդրեմ, թող վռնդեն, ինչից են վախենում»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ ակտիվիստների պահանջները չեն բավարարվի, եթե դրանք չլինեն շատ խիստ: