Վորկուտայի բնակիչը ոստիկաններին պատահաբար ցույց է տվել իր զոհի դիակի հետ սելֆին, հայտնում է БНК-ը։

Տղամարդը խրախճանքի ժամանակ մորթել է իր ծանոթին, նրա պարանոցի մեջ չորս դանակ խրել եւ դիակի հետ սելֆի արել։

Դրանից հետո նա մաքրել է բնակարանը եւ փողոցում սպանել մի անցորդի։ Մարդասպանին գտնելն ու կալանավորելը դժվար չի եղել։

Դատարանը պարզել է, որ 2018թ․ հոկտեմբերի 6-ին վորկուտացին ու նրա ծանոթը սպիրտային խմիչքներ են խմել։ Տղամարդկանց միջեւ վեճ է բռնկվել, որի ժամանակ հյուրը վերցրել է դանակը եւ մի քանի անգամ դրանով հարվածել սեղանակցի որովայնին։ Կյանքի համար անհամատեղելի վնասվածքներից տուժողը տեղում մահացել է։ Դրանից հետո մարդասպանը իր զոհի պարանոցի մեջ չորս դանակ է մխրճել, լուսանկարվել է դիակի ֆոնին, բնակարանից վերցրել է տուժողի հեռախոսը, կենցաղային տեխնիկա եւ հեռացել։ Այնուհետեւ նա տաքսիով մեկնել է քաղաքի կենտրոն, որտեղ դանակով սպանել է պատահական անցորդի եւ գողացել նրա բջջային հեռախոսը։

Չնայած կատարված հանցագործության ուղիղ ականատեսների բացակայությանը, մեղադրյալի որոնումները երկար չեն տեւել, քանի որ երկրորդ սպանությունից եւ գողությունից հետո նա ուղեւորվել է Վորկուտայի ռեստորաններից մեկը, որտեղ սկսել է ներկաներին ցույց տալ առաջին հանցանքի վայրում հեռախոսով արված լուսանկարները եւ տեսանյութ։ Էլի ալկոհոլ խմելով՝ նա սկսել է իրեն տարօրինակ պահել, որի պատճառով կալանավորվել է ոստիկանության կողմից եւ տեղափոխվել հերթապահ մաս։ Ոստիկանության բաժանմունքում նրա գրապանից ընկել է բջջային հեռախոսը, որի էկրանն արգելափակված չի եղել, այդ պատճառով ներկա գտնվող ոստիկանները  տեսել են սպանված տղամարդու հետ լուսանկարը։

Կոմի Հանրապետության գերագույն դատարանը քննել է Վորկուտայի նախկինում դատապարտված բնակչի գործը։ Նա մեղավոր է ճանաչվել երկու մարդու սպանության, զգալի վնաս հասցնելով կողոպուտի եւ պարզապես կողոպուտի համար