Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Քարվաճառում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

Փառատոնին ներկա  էին   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այրեր, հյուրեր, Արցախի   տարբեր  շրջաններից  ժամանած  քաղաքացիներ, ովքեր   շրջել  են   տաղավարներով՝  ծանոթացել    և  համտեսել  արցախյան  մեղրը,  ավանդական  ճաշատեսակներն  ու  քաղցրեղենները, ինչպես  նաև   դիտել  ներկայացված      ձեռքի  աշխատանքները:

Շահումյանի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանն   ասել է, որ  փառատոնին   ձևավորվել  է   շուրջ  70  տաղավար:

Ըստ Վ. Կաֆյանի՝  մեղրի փառատոնի  նպատակը  ոչ  միայն ԱՀ  տարբեր շրջանների մեղվապահների համախմբումն է, այլև    Քարվաճառի  մեղրի  համն ու հոտը  ներկայացնելն ու  ճանաչելի  դարձնելը: