Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25/18 հասցեի հետնամասում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:43-ին:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 4 և մասամբ՝ 3 խոտանված ավտոմեքենա: