Մեքսիկացի դատաբժիշկներին հաջողվել է պարզել 44 դիերի ինքնությունը, որոնք թաղվել էին ջրհորում Խալիսկո նահանգում, հաղորդում է BBC-ը:

Նշվում է, որ սարսափելի գտածոն հայտնաբերվել է Գվադալահարա քաղաքի մերձակայքում, իսկ մնացորդները պահվել էին 119 աղբի սեւ տոպրակներում:

Դիերը հայտնաբեվել էին տեղաբնակների կողմից, որոնք բողոքում էին տհաճ հոտի համար:

Մարմինները հիմնականում մասնատված էին, եւ դրանցից ոչ բոլորն էր հաջողվել ճանաչել: Կորած մարդկանց փնտրտուքով զբաղվող տեղական կազմակերպությունը խնդրել է կառավարությանը ուղարկել ավելի շատ մասնագետներ դիերի ինքնությունը պարզելու համար:

Խալիսկոն թմրավաճառությամբ զբաղվող ամենադաժան հանցավոր խմբավորումների «հայրենիքն» է: Դա դիերի արդեն երկրորդ խոշոր հայտնաբերումն է այդ նահանգում: