Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ երգել են «Աստված, պահպանիր թագուհուն» օրհներգը Բրիտանիայի հյուպատոսության շենքի դիմաց՝ պահանջելով նախկին գաղութային տերությունից Չինաստանի կողմից քաղաքի ազատության երաշխիքները, հաղորդում է Reuters-ը:

Քաղաքը, որը Չինաստանի տարածքի մասն է, բազում շաբաթների ընթացքում ցնցում են երբեմն բավականին բռնի բողոքի ցույցերը:

Ինչպես նշում է գործակալությունը, ցուցարարները դեմ են քաղաքի գործերում Պեկինի միջամտությանը՝ չնայած այդ տարածքի ինքնիշխանությունը պահպանելու խոստմանը:

«Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը չի գործում»,-բղավել են ցուցարարները՝ թափահարելով բրիտանական դրոշներով:

«Ազատագրե′ք Հոնկոնգը»,-վանկարկել են մյուսները:

Երիտասարդ ցուցարարների եւս մեկ խումբ ներկայացել է Հոնկոնգի բնակիչների արտասահմանյան անձնագրերում կանոնների փոփոխություն օգտին, որոն համաձայն՝ այժմ նրանք իրավունք ունեն ժամանել Մեծ Բրիտանիա տարվա մեջ ընդամենը 6 ամսվա կտրվածքով:

1842 թվականին Հոնկոնգը դարձել էր Մեծ Բրիտանիայի գաղութ, եւ միայն 1997 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ձեռք էր բերել ինքնիշխանություն այդ տարածքի համար: Ներկայումս Հոնկոնգն ու Չինաստանը գոյակցում են «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով:

Ի սկզբանե Հոնկոնգում բողոքի ակցիաները կապված էին ցանր հանցանք գործած հանցագործների արտահանձնման մասին օրենքը քաղաքում չընդունելու հետ:

Ավելի ուշ Չինաստանը մեղադրել էր արտասահմանյան ուժերին, մասնավորապես, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, Հոնկոնգում ցույցերը հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ քաղաքում կայացվող որոշումները Չինաստանի ներքին գործն է: