Թունիսում ընթանում են երկրորդ նախագահական ընտրությունները 2011 թվականի ապստամբությունից հետո, որի հետեւանքով տապալվել էր Թունիսի նախագահ Բեն Ալին, ինչը հանգեցրել էր Արաբական գարնան, հաղորդում է BBC-ը:

Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 26 մարդ, որոնցից երկու կին:

Արաբական գարունից հետո առաջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին. այդ ժամանակ պետության ղեկավար էր ընտրվել Բեջի Քաիդ Էս Սեբսին:

92-ամյա Էս Սեբսին ամենատարեց ընտրված նախագահն էր աշխարահում: Ավելի վաղ նա հաստատել էր, որ չի պատրաստվում կրկին առաջադրել իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնում:

Թունիսի նախագահի պաշտոնակատարը ներկայումս խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ան Նասերն է:

Ըստ երկրի օրենսդրության՝ ընտրողների ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածուն կընտրվի նախագահի պաշտոնում: Եթե առաջին փուլում որեւէ թեկնածու չստանա ձայների մեծամասնությունը, ապա ավելի շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում:

Թունիսի նախագահը կընտրվի 5 տարի ժամկետով: