Տաքսին, որի ղեկին էր տարեց վարորդը, վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտներին ճապոնական Նագոյա քաղաքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ,ժամը 21.20-ին: Ականատեսների խոսքով՝ ավտոմեքենան դուրս է թռել մայթի վրա ու մխրճվել մարդկանց մեջ: Տուժել է առնվազն յոթ մարդ, որոնցից մեկի վնասվածքները գնահատվում են որպես ծանր:

Ոստիկանությունը բերման է ենթարկել տասքու վարորդին. նա 75-ամյա տղամարդ է, որը պնդում է, որ չի հիշում ՃՏՊ-ի պահը: Այլ տեղեկություններ դեռեւս հայտնի չեն: