Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հերքել է ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրական հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւում կանգնած է Թեհրանը, հաղորդում է Tasnim-ը:

Մուսավիի խոսքով՝ այդ հայտարարությունները «առավելագույն կեղծման» գծով Վաշինգտոնի նոր քաղաքականության մասն են կազմում:

«Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան հրահրում է պատերազմի հնարավորությունը տարածաշրջանում Եմենի դեմ պարբերաբար ագրեսիվ հարձակումների միջոցով եւ իրագործում է տարբեր ռազմական հանցագործություններ արդեն գրեթե 5 տարի շարունակ, մինչդեռ եմենցիներն ապացուցում են, որ նրանք ներկայանում են պատերազմի եւ ագրեսիայի դեմ»,-նշված է ԻԻՀ-ի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:

Մուսավին նաեւ քննադատել է Իրանի նկատմամբ Պոմպեոյի մեղադրանքները՝ անվանելով դրանք «կույր եւ անհաջող մեկնաբանություններ, որոնք մշուշոտ են ու անիմաստ դիվանագիտության շրջանակներում»:

«Միջազգային հարաբերություններում անգամ թշնամանքը պետք է քիչ հավանական լինի եւ չտեղավորվի տրամաբանական շրջանակներում, սակայն ԱՄՆ-ն արհամարհել են անգամ այդպիսի նվազագույն սկզբունքները: Այդօրինակ (ամերիկյան) մեկնաբանությունները ավելի նման են գաղտնի եւ հատուկ ծառայությունների կողմից  մշակված եւ պետության իմիջին վնասող սյուժեների, որպեսզի հիմք ստեղծեն հետագա (թշնամական) գործողությունների համար»,-նշված է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

«Ամերիկացիները իրականացնում են «առավելագույն ճնշման քաղաքականություն», սակայն, հավանական է, որ այն վերածվել է «առավելագույն կեղծման քաղաքականության» անհաջողությունների հետեւանքով»,-հավելել է Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայի նավթամշակման ընկերությունների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մետ, իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կոչ էր արել հարձակվել Իրանի նավթամշակման ընկերությունների վրա:

Հիշեցնենք, որ անօդաչու սարքերի հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր եմենցի ապստամբների «Անսարուլա» շարժումը: