Այոօր` սեպտեմբերի 15-ին, Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցած վթարից տուժած երեխաները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և գնացել տուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Սեպտեմբերի 15-ին Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Իրար են բախվել Mercedes, BMW, Infiniti և Opel Astra ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգու, այդ թվում՝ երեխաների, նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Երեխաներից երկուսը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը 7 տարեկան է, մյուսը՝ 16։ Երեխաները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և գնացել տուն»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 15-ին՝ Ժամը 10:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes, BMW, Infiniti եւ Opel Astra մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով տուժել են 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ։