Բնապահպան Սիլվա Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է դեպի Սովետաշենի գերեզմաններ տանող ճանապահին խոշոր խցանման մասին: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ցույց է տվել, թե ինչ է կատարվում գերեզմաններ տանող ճանապարհին:

«Մեր կառավարության անգիտակից կառավարման պատճառով, երբ մեռելոցի օրվա հարգանքի տուրքը հանգուցյալներին հանվեց եւ դրվեց էսօրվա վրա, որովհետեւ մարդիկ պետական աշխատողներ են, չեն կարող երկուշաբթի բացակայել աշխատանքից, հիմա խայտառակ վիճակ է, ոչ ոստիկան կա, ոչ տեր կա, ոչ տիրական: Ես էսքան եկել եմ Սովետաշենի գերեզմաններ իրական մեռելոցի օրը, երբեւիցե նման բան չի եղել, 1.5 ժամ է` էստեղ կանգնած ենք: Ես ուզում եմ վարչապետին հարցնել` ինքը չունի՞ ննջեցյալներ, ինքը չի՞ հարգում իր ննջեցյալներին, որ էս վիճակի մեջ է մեզ բոլորիս գցել, որտե՞ղ է ինքը, էդ անգլուխ նստած քայլականները, որ Ազգային ժշողովում օրենք են ընդունում, հասկանում են` էս երկրում ի՞նչ է կատարվում: Հլը տեսեք, ներվային վիճակում ենք մենք, չենք կարողանում հասցնել հարգանքի տուրք տալ ննջեցյալներին: Ես սենց բան երբեւէ չեմ տեսել: Ի վերջո, պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին եւ իր հետի լակոտ-լուկուտներն էլ երեւի չեն հարգում, որ մեզ հասցրել են էս վիճակին: Երբ պիտի էս երկիրը երկիր դառնա, մի աննորմալներից պրծանք, ընկանք ուրիշի ձեռը»,- վրդովված նշում է բնապահպանը: