Էկոակտիվիստներն արգելափակել են Ֆրանկֆուրտի մոտորշոուի գլխավոր մուտքը՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը կլիման եւ շրջակա միջավայրը ոչնչացնողների դեմ. այդպես են նրանք անվանում ավտոմեքենաները, հաղորդում է Associated Press-ը:

Սպիտակ պաշտպանիչ հանդերձանքով հարյուրավոր մարդիկ փակել են տարածքը, որտեղ անցկացվում է ավտոշոուն:

Ցույցը կազմակերպված է «Sand im Getriebe» անունով միության կողմից:

Մինչեւ սեպտեմբերի 22-ը ընթացող մոտորշոուի մնացած մուտքերը բաց են:

Շոուն արդեն գրավել էր էկոակտիվիստների ուշադրությունը շաբաթ, երբ հազարավոր մարդիկ՝ մեծանասամբ հեծանիվներով, մասնակցել են ցույցին: Ոստիկանության տվյալներով՝ ակցիայում մասնակցել է 15 000 մարդ, ընդ որում՝ կազմակերպիչները հայտարարել են, որ ցույցերին եկել է 25 000 մարդ: