SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:15-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան փողոցի 12 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Նշված կենտրոնից ահազանգը փոխանցվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեի մոտ Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վ. Ճանճիկյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Երեւան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 56-ամյա Կարեն Կրետյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ապա դանակով ծակել բազուկը:

Տարածքային ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է Վ. Ճանճիկյանը, ով բացատրական աշխատանքների արդյունքւմ ներկայացել է տարածքային ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Ճանճիկյանը տաքսու վարորդ է: