Սիեթլի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութը, որում արագընթաց տրամվայի կայարանում կասկածյալը թաքնվում է հրաձգությունից հետո, հաղորդում է Fox News-ը:

Դեպքի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 2 մարդ՝ վիրավորվել:

Սիեթլի ոստիկանության դեպարտամենտը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:20-ին Ուեսթլեյք կայարանում:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են երեք վիրավորի, որոնցից երկուսը ստացել են մակերեսային վնասվածքներ, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց ծանր վիճակում, այնուհետեւ մահացել Հարբորվյու բժշկական կենտրոնում:

Դեպքի ականատեսները պատմել են հետաքննությանը, որ կասկածյալի եւ առնվազն երկու տուժածների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել կայարանում, սակայն հրաձգությունն անկանոն բնույթ չէր կրում:

Հրապարակված տեսանյութում երեւում է՝ ինչպես է կասկածյալը թաքնվում հանցանքի վայրից՝ աստիճաններով բարձրանալով դեպի ելքը եւ փորձելով թաքցնել զենքը բաճկոնի տակ: