Սանկտ Պետերբուրգում ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումից, մասնագիտական, երիտասարդական հավաքների կազմակերպումից, սփյուռքի քարտեզագրումից, համահայկական խորհրդատվական մարմին ստեղծելու գաղափարից մինչեւ տեղում ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու առաջարկներ, մշակութային ակտիվացմանն ուղղված աջակցություն, մայրենի լեզվի պահպանում, երկքաղաքացիություն»,–ասված է գրառման մեջ: