Ամերիկյան Ալաբամա նահանգի հետաքննիչները նոր ապացույցներ են հայտնաբերել, որոնք կօգնեն  բացահայտել 22 տարի առաջ կատարված դաժան սպանությունը, հաղորդում է Fox News-ը:

Արական սեռի զոհի ոտքերը կապված էին, եւ բացակայում էին դիի գլուխը, ձեռքերը, սիրտն ու փայծաղը:

Անցած շաբաթ Մարշալ շրջանի շերիֆի գրասենյակը հրապարակել էր կասկածյալի ֆոտոռոբոտը եւ փնտրում էր տեղեկատվություն, որը կօգներ հաստատել զոհի ինքնությունը:

«Ձեռքերն ու գլուխը կտրված էին, ըստ ամենայնի, զոհի անձը հաստատելու հարցում խոսչընոտ ստեղծելու նպատակով»,-հայտարարել է WHNT-TV հեռուստաալիքին ավագ հետաքննիչ Քիթ Ուիլսոնը:

Ընդ որում՝ հետաքննիչները հայտարարել են, որ զոհի բացակայող ներքին օրգանները հեռացվել են վիրաբուժական եղանակով, իսկ պատճառների մասին կարելի է դեռեւս միայն գուշակել: Վարկածներից մեկի համաձայն՝ դա արվել էր, որ ոստիկանությունը չկարողանար գտնել զոհի հետքերը:

Անհայտ զոհի մարմինը հայտնաբերվել էր դեռահասի կողմից 1997 թվականին գետի մոտ: Հետաքննությունը համարում է, որ դին այդտեղ նետել էր ինքը՝ մարդասպանը: