Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաք Վիեննայում նախարար Պապիկյանը կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը։