Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի, ընդ որում էական չէ, ոսկու՞ թե ուրանի: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա իմ ցանկությունը չի, առավել եւս որոշումը, սա Նիկոլի որոշումն ա, որը ամփոփված է նրա արտահայտած մեկ մտքի մեջ, որը ենթագիտակցաբար կրկնում են նրա ադեպտները:

Իսկ միտքը սա է. «ոչ մի իրավական հիմք չկա հանքի շահագործումն արգելելու համար»: Ստեղ են ասել, որ մարդ բախտից բացի պետք է նաեւ խելք ունենա ու խոսելուց առաջ մտածի:

Այս արտահայտությունը բավարար է, որպեսզի «Լիդիանը» հաղթի Ամուլսարի հետ կապված Հայաստանի դեմ սկսված ցանկացած միջազգային դատավարություն:

«Լիդիանի» կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացվելիք առաջին եւ միակ փաստարկը, որ ՀՀ կառավարությունն ապօրինի է արգելել հանքի շահագործումը, կլինի վարչապետի այս անհաջող եւ անիմաստ հայտարարությունը եւ դատավարությունը կավարտվի Հայաստանի պարտությամբ:

Չգիտեմ Փաշինյանն այս հայտարարությունն արել է գիտակցվա՞ծ, թե սա հերթական չմտածված եւ չհաշվարկված միտքն է, որ կարող է պատուհաս դառնալ Հայաստանի եւ մեր բոլորի գլխին:

Այնպես որ Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը եւ շահագործել հանքը:

Իսկ կարո՞ղ եք ասել, ինչ պետք է անի այս իրավիճակում «Լիդիան» ընկերությունը»: