Սննդի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խրախուսել եւ աջակցել միայն սպանդանոցային ծագման միս եւ մսեղիք իրացնողներին:

ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, եւ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անում է հնարավորը գործընթացն անցնցում կազմակերպելու համար:

Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս եւ մսեղիք սպառող հանրային սննդի օբյեկտ, Տեսչական մարմնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ եւ հավաստագիր է տրամադրվել «Արտ Լանչ» ապրանքանիշի հիմնադիր «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ին:

Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում եւ հանրային սննդի օբյեկտներում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է եւ այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:

ՍԱՏՄ snund.am կայքում նաեւ բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս եւ մսեղիք:

Իրացման ցանցում եւ հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ»: