Ավստրալիայում ոստիկանները կարողացել են թմրավաճառներին կալանավորել խոշոր զայրացած փոկի շնորհիվ, հայտնում է Gazeta-ն:

Հստակեցվում է, որ ոստիկանությունը մի քանի ամիս փորձում էր բռնել 34-ամյա բրիտանացուն ու 51-ամյա ֆրանսիացուն եւ վերջապես նրանց հայտնաբերել է փոքրիկ կղզում:

Երբ հանցագործները փորձել են ոստիկաններից թաքնվել, նրանց ճանապարհը փակել է հսկա փոկը: Կենդանին զայրացել է տղամարդկանց հայտնվելով եւ մռնչյունով նետվել նրանց դեմ-հանդիման:

«Նրանք պետք է ընտրություն կատարեին՝ կա՛մ փախչել փոկից, կա՛մ կալանավորվել: Ինչպես տեսնում եք, նրանք ընտրեցին կալանավորվելը»,- ասել է տեղական ոստիկանության կոմիսարը:

Տղամարդկանց հիմա երկարատեւ բանտարկություն է սպառնում: