Սեպտենբերի 16-ին Ազգային ժողովը հավանություն տվեց մի քանի օրինագծերի, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի.

Քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումների կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 75, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17),

Քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումների կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 115, միաձայն),

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 111, միաձայն),

«Ճանապարհային երթեւեկության խախտումների գործերով, գրանցված տեսախցիկներով կամ ֆոտոդիտարկումներով, վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 88, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 1),

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 108, միաձայն),

Քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումների կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 115, միաձայն):

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին՝

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 113, միաձայն),

«Հայաստանի Հանրապետության պատգամավորի երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 114, միաձայն):

Միաժամանակ, պատգամավորները հավանություն չտվեցին Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 39, դեմ՝ 74, ձեռնպահ՝ 1):