Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում չի ծրագրում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

«Այդ տեղեկությունը ես չեմ հաստատում»,- ասել է Մուսավին՝ պատասխանելով Թրամփ-Ռոհանի հնարավոր հանդիպման մասին հարցին:

Սեպտեմբերի 15-ին Թրամփը հերքել էր այն տեղեկությունը, թե ինքը պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Իրանի ղեկավարության հետ: Ընդ որում, անցած շաբաթ նա հայտնել էր մինչեւ սեպտեմբերի վերջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի համընդհանուր քաղաքական դեբատների շրջանակում Ռոհանիի հետ հանդիպելու հնարավորության մասին: