Փենսիլվանիայի բնակիչը սեփական տունը պայթեցրել է դստեր հարսանիքի օրը, հայտնում են Էջվուդի իշխանությունները, փոխանցում է Americaru-ն: 

Տանտերը շաբաթ մահացած է գտնվել Էջվուդում նրա  գույքը ոչնչացրած պայթյունից եւ հրդեհից հետո: «Ամբողջ տունը կրակի մեջ էր: Շենքը բռնկվել է եւ 2 րոպե անց պայթել»,-ասել է հարեւանուհին՝ Ռոշել Լեւինը:

Էջվուդի ոստիկանապետ Ռոբերտ Փեյնը նշել է, որ տանտերը գազն ուղղակի բացել է նկուղում եւ վառել արտահոսքի տեղում: Տանտիրոջ ավտոմեքենայի մեջ գրառումներ են գտնվել ինքնասպանություն գործելու մտադրության մասին: Ընդ որում՝ տղամարդու դուստրը, ում անունը չի հրապարակվում, այդ նույնը օրն ամուսնանում էր: