«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր Գարո Արմենն ու Ericsson ընկերության՝ Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի գծով տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմեսը կլինեն WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի զեկուցողների թվում:     

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA)։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։