Նորարար տեխնոլոգիաներ մշակող եւ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը կներկայացնի իր բրենդները WCIT 2019-ում:

SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական եւ միջազգային շուկաներին տրամադրում է նորարար եւ մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը կմասնակցի Երեւանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է եւ այս տարվա համաժողովի Պալլադիում հովանավորը:

SoftConstruct-ը միջոցառմանը ներկայանալու է մեծ տաղավարով, որտեղ բոլոր այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության մասշտաբներին եւ ՏՏ ոլորտում առաջարկվող ժամանակակից լուծումներին: Ծավալելով համաշխարհային գործունեություն եւ ունենալով ավելի քան 2000 աշխատակից՝ SoftConstruct-ը WCIT 2019-ին կներկայանա AJNA եւ Hoory բեկումնային պրոդուկտներով, ինչպես նաեւ Fasttoken, FastShift բրենդներով:

Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է Արհեստական բանականության (AI) եւ  Մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները: Վերջին նորամուծությունների թվում են AJNA-ն՝ սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, եւ Hoory-ն՝ վիրտուալ խաղերի խելացի օգնականը, որն աշխատում է AI-ի եւ ձայնի ճանաչման տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս երկու պրոդուկտներն էլ WCIT-ում կցուցադրվեն SoftConstruct-ի տաղավարում եւ հասանելի կլինեն դիտելու ու փորձարկելու համար:

Fasttoken-ը բլոքչեյնի վրա հիմնված ինովացիոն պլատֆորմ է, որը թույլ է տալիս հեշտությամբ ապակենտրոնացնել մի շարք համակարգեր: FTN-ը՝ պլատֆորմին կից թոքենը, սկզբնական շրջանում կիրառվելու է SoftConstruct-ի ամբողջ էկոհամակարգում եւ հետագայում հասանելի կլինի մի շարք այլ բնագավառներում:

Տեղեկատավական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր համաժողովը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի սրընթաց զարգացումը՝ իր շուրջ համախմբելով 2500-ից ավելի տեղեկատվական եւ  հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ եւ ներդրողներ, քաղաքականություն մշակողներ ու պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։