ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի բնակիչը վիճակախաղի 25 տոմս է գնել եւ 125 հազար դոլար շահել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով UPI-ին:

Յուրաքանչյուր տոմսի վրա Դեւիդ Մայոկկոն նշել է նույն թիվը՝ 0211: Բախտը ժպտացել է նրան. այդ թիվը համընկել է 5 հազար դոլարի չափով շահումի հետ: Եվ քանի որ նա 25 տոմս է ունեցել, թիվը կրկնապատկվել է 25 անգամ:

Տղամարդն իր շահումի մասին իմացել է հեռուստատեսության պրովայդերի ծառայության միջոցով: Հաղթական թիվը նա ստուգել է համացանցում:

«Երբ վերջապես պատասխանեցին իմ զանգին, ես միայն ասում էի՝ «Լավ»: Եվ համաձայնվում էի այն ամենի հետ, ինչ ինձ ասում էին: Ապա ես դրեցի լսափողն ու ներկայացա վիճակախաղի գրասենյակ»,- պատմել է նա: