Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը: Այս մասին «Real» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

«Ադրբեջանն այս պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ում որեւէ ձեւաչափով, այդ թվում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը»,- ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, սերտ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ ունի ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում:

Հաջիեւը նշել է, որ չնայած նրան, որ Բաքվում չեն դիտարկում ՀԱՊԿ-ում մասնակցության հարցը, «Ադրբեջանն ուշադիր հետեւում է ՀԱՊԿ գործունեությանն ու կազմակերպության կողմից քննարկվող հարցերին»: