ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեծ ասուլիսն սկսեց նոր 100 փաստերի հրապարակումով, որոնք արվել են այս ընթացքում կառավարության կողմից: Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստերի երկրորդ մասը: Առաջին մասում ներկայացվել էր առաջին 50-ը:

«50. Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած թվով 44 ընտանիքի կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն մինչեւ 2019 թվականի տարեվերջ, հատկացվել է 460․0 մլն․ դրամ։ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան 61 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար 2019-ին հատկացվել է 560 մլն դրամ։ Ամփոփվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո կառուցված/տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքերը, եւ մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ։ Երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 2020 թվականին հատկացվելու է 3 միլիարդ դրամ։ Վերջին տարիների միջին վիճակագրության համեմատ այս գումարը 6-ապատկվել է։

51․ Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ հանրակացարանային տարածքների նվիրատվության ճանապարհով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լուծվել են 100 ընտանիքի (231 անձ, 106 բնակելի տարածք) բնակարանային խնդիրները։ Երեւանում վերաբնակեցվել է շուրջ 170 ընտանիք, որոնք նախկինում ապրում էին 4-րդ կարգի վթարային շենքերում։ Ծրագիրը շարունակական է։

52․ Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագրի շրջանակում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ծնողազուրկ եւ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան թվով 4800 երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ 3 հերթափոխով։

53․ Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազարին։

54․ Հուլիսից վերագործարկման աշխատանքները սկսեց Թեղուտի հանքավայրը՝ ապահովելով մարզի բարձրորակ մասնագետների համար անհրաժեշտ աշխատատեղեր եւ զուգահեռաբար պատվիրելով պոչամբարի պատվարի ամրության վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն։ Այս պահի դրությամբ ձեռնարկությունում արդեն աշխատում է 940 աշխատակից, առաջիկայում եւս 40 հոգի կընդունվի աշխատանքի։

55․ Երեւան քաղաքի Համայնքային ենթակայության մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձը բարձրացել է 20%-ով։ Մանկապարտեզներից նախկինում օտարված 6500 քմ տարածք է վերադարձվել համայնքին, դրա շնորհիվ շուրջ 1000-ով ավելի երեխա (30 նոր խումբ) հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ։

56․ Առողջապահության ոլորտում ստվերը էականորեն կրճատվել է․ այս տարվա 7 ամիսների ընթացքում բուժհաստատություններրի (պետական եւ մասնավոր) հայտարարագրած շրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13․7 մլրդ դրամով (14%), հայտարարագրված միջին աշխատավարձը աճել է 30 հազար դրամով (17%)։

57․ Մոտ 400 անուն դեղ հուլիսի 1-ից տրամադրվում է անվճար 30․01 եւ ավելի բալ ունեցող նպաստառու ընտանիքներին։ Այս արտոնությունից կօգտվի մոտ 200․000 շահառու։ Նշված դեղերը օգտագործում են մի շարք քրոնիկ հիվանդությւոնների դեպքում, օրինակ՝ բարձր ճնշում, դիաբետ․ սրտի իշեմիկ հիվանդություն։

58․ Մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը հուլիսից ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։ 2019 թվականից վերականգնվել է ստոմատոլոգիական ծառայությունների անվճար տրամադրումը 0-7 եւ սոցիալապես անապահով մինչեւ 18 տարեկան երեխաների համար։ Չարորակ նորագոյացությունների վիրահատությունների աճ է գրանցվել։ 2018 թվականին կատարվել է 979 վիրահատություն, 2019թ-ին՝2301։ Վիրահատությունները քաղաքացիների համար իրականացվել են անվճար։

59․ Սրտի վիրահատական ծառայությունների եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերն ընդլայնվել են՝ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ։ Շահառուների թիվը մոտ 300․000 է։ 2019թ․ առաջին 7 ամիսներին 3016-ով (32%-ով) ավելի շատ կյանք է փրկվել պետական “Կյանքի ստենտ” ծրագրով։

60․ Իսկ սրտի ստենտավորման շուկայական գները շարունակում են իջնել։ 2019թ․ սեպտեմբերի դրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են սրտի դեղապատ ստենտով ստենտավորում իրականացնել 800 հազար դրամով։ 2018թ-ի մայիսիսն 1․1 մլն դրամից ավելի մատչելի գին Հայաստանում չի եղել։ ԳՆերի անկման, ինչպես նաեւ պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարեւան Վրաստան մեկնելը։

61. Վանաձորի ԲԿ-ում հուլիսի 22-ից բացվել են նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած, ինվազիլ կարդիոլոգիայի միջամտային սրտաբանության եւ ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի միջամտային ճառագայթաբանության  բաժանմունքը: Բաժանմունքի բացման օրվանից մինչ այսօր ստենտավորվել է 30 հիվանդ, կատարվել է 50 կորոնարոգրաֆիա:

62. Կառավարության որոշմամբ 523 մլն դրամ հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար  մարզագույք ձեռք բերելու նպատակով: Մինչդեռ 2012-2018-ի ընթացքում բյուջեից հատկացվել է ընդամենը 420 մլն դրամ:

63. 2019-ի սեպտեմբերի դրությամբ ՀՀ-ում շահագործման է հանձնվել 36 նախակրթարան ու մանկապարտեզ, որտեղ կհաճախի շուրջ 1250 երեխա: Ընթացիկ տարում ՀՀ-ում վերանորոգվում է 162 դպրոց:

64. Կառավարությունն ավելի քան 834 մլն դրամ է հատկացրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ՀԿ-ին՝ թվով 284 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ստեղծելու համար:

65. Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծմամբ միտական սարքավորումների ձեռք բերման եւ մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ:

66. Դպրոց հաճախող շուրջ 13 հազար երեխաների ընդունելությունն առաջին դասարան իրականացվել է սովորողների  դպրոց հայտագրելու էկետրոնային հայտարագրման համակարգի միջոցով: Արդյունքում այս տարի 50 տոկոսով կրճատվել է թերբեռնված եւ գերբեռնված 1-ին դասարան ունեցող դպրոցների թիվը:

67. Սովորողների պայուսակների ծանրությունը թեթեւացնելու նպատակով այս տարի գործարկվել է 2-4-րդ դասարաններում գործածվող թվով 16 անվանում եւ 5-11-րդ դասարաններում գործածվող թվով 30 անուն դասագրքերի քաշի բեռնաթափում՝ դասագրքերը բաժանելու երկու մասի:

68. Կրթության նախարարության եւ տարբեր տնտեսվարողների համագործակցության արդյունքում քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ: Օրինակ Տավուշի տարածաշրջանային քոլեջըը Իջեւանի գինու, կոնյակի եւ Բերդավանի գինու գործխարանները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր՝ նոր մասնագիտության՝ գինեգործության եւ հյութերի արտադրության ներդրման վերաբերյալ:

69. 2019-ի 6 ամիսներին ՀՀ թանգարաններ հաճախելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով:

70. 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով։ Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ։

71. Այս տարի սկսվել է ֆուտբոլի փոքր մարզադաշտերի կառուցման ծրագիրը մարզերում՝ Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ եւ Շիրակ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին արդեն ավարտել է 8 փոքր խաղադաշտերի կառուցումը, մինչեւ սեպտեմբերի վերջը դրանց թիվը հասնելու է 26-ի, իսկ մինչ տարեվերջ՝ առնվազն 51 փոքր խաղադաշտեր ենք ունենալու։ Առաջիկա տարիներին նման ծրագիր է իրագործվելու նաեւ Հայաստանի մյուս մարզերում։

72. 2019-ի ընթացքում մետաղական օգտակար հանածոների հանքավայրում, անտառտնտեսություններում եւ հատուկ պահպանվող տարածքներում, փոքր հիդրոէլեկտրակայաններում եւ այլ ոլորտներում պատկան մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 882 իրավախախտման դեպք, կայացվել է 432 վարչական որոշում, կազմվել է վնասի հատուցման 585 արձանագրություն, 227 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին, իսկ ընթացիկ գործերը տեղափոխվել են երկրորդ կիսամյակ։ 2019 թվականի իրականացված վերահսկողության արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 1,661,206,720 ՀՀ դրամի չափով վնաս եւ կիրառվել է 38,800,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընթացիկ տարում պետական բյուջե արդեն իսկ մուտքագրվել է 429,094,016 ՀՀ դրամ գումար։

73. 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին միայն ապառքների վերաբերյալ ընդերքաօգտագործողներին տրվել են 204 գրավոր զգուշացումներ, որոնց արդյունքում տնտեսվարողների կողմից շուրջ 157 միլիոն ՀՀ դրամի վճարումներ են իրականացվել պետական բյուջե, որոնք պահվելու են որպես ռեկուլտիվացիոն ապահովության գումար։

74. Անտառային տարածքներում, ինչպես նաեւ հատումներն արգելված ծառերը հատելու, բուսածածկը ոչնչացնելու համար նախատեսվել են ավելի խիստ պատիժներ սահմանելով մինչեւ 4 միլիոն դրամի չափով տուգանք, իսկ առանձին դեպքերում նախատեսվել է նախկինում չկիրառվող 3-8 տարի ժամկետով ազատազրկում։

75. Մեկնարկել է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով անտառների պահպանության պիլոտային ծրագիրը՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք, որոնք կարող են  հսկել 2-10 կիլոմետր շառավղով տարածքներ՝ կախված անտառի լանդշաֆտից։

76. 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ ոռոգման նպատակով Դեւանա լճից ջրի բացթողումը նախորդ տարվա համեմատ 53 միլիոն մետր խորանարդով քիչ է կատարվել, իսկ Արփա-Սեւան ջրատարով դեպի Սեւան է տեղափոխվել 17 միլիոն մետր խորանարդով ավելի ջուր։ Անցյալ տարվա այս օրվա դրությամբ Սեւանա լիճը բարձր է 3 սանտիմետրով։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս պահի դրությամբ Սեւանա լճի ջրային պաշարները ավել են շուրջ 90 միլիոն խորանարդ մերտով։

77. Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ։

78. Երեւանի բյուջեի սեփական մուտքերը եւ, հետեւաբար, ծախսերը 2018-ի համեմատ ավելացել է 2019-ին 10 միլիարդ դրամով կամ շուրջ 50 տոկոսով։ 2019-ի համար եկամուտների 10 տոկոս ավելացված պլանը օգոստոս ամսին արդեն գերակատարված է (շուրջ 3 տոկոս)։ Հայտնաբերվել են հարյուրավոր վարձակալական պայմանագրեր, որոնք կնքված են եղել ոչ ողջամիտ ցածր գներով։ Դրանք վերակնքվում են՝ համապատասխանաբար վերանայվում են վարձակալության գումարները։

79. Ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50 աղբատար մեքենաներով, մի քնաի տասնյակ ձնամաքրող, ջրցան և փոխեկուլ մեքենաներով։ Վերջին առնվազն 30 տարվա մեջ համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա ձեռք չէր բերել։ Հիմնարկում այս պահին կա ավելի քան 6 հարյուր հաստիք՝ միջին և բարձր աշխատավարձով։ Հիմնարկի համար կառուցվում է ժամանակակից կայան, որտեղ աշխատակիցների համար նախատեսված կլինեն հանգստի սենյակներ, լոգասենյակներ, ճաշարան և այլն։

80․ Երեւանի քաղաքային բյուջեից 500 միլիոն դրամ է հատկացվել “հանրային բյուջեի” գաղափարի իրականացման համար։ Այսինքն, քաղաքացիները կարող են գրանցվել ActiveCitizen.am էլեկտրոնային հարթակում, առաջարկել քաղաքի զարգացման իրենց ծրագրերը։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքում հաղթած ծրագրերը կիրականացվեն 500 մլն դրամի շրջանակներում։ ActiveCitizen.am-ը նաեւ կկիրառվի որպես քաղաքային հանրաքվեների էլեկտրոնային հարթակ։ Սա ըստ էության, ուղիղ ժողովրդավարության մասին նախընտրական խոստմանն ուղղված քայլ է։

81․ «Շտապ բժշկական օգնություն» ծրագրում բնակչությանն առավել արագ եւ որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով այժմ ավելացվել է սպասարկող բրիգադների թիվը՝ 15-ով Երեւանում, ինչպես նաեւ 14-ով մարզերում։ Երեւանի համայնքային բյուջեից 90 մլն դրամ է տրամադրվել Շտապ բուժօգնության ենթակայանների վերանորոգման նպատակով։ Ենթակայանները չեն նորոգվել շուրջ 30 տարի ի վեր։ Երեւանի 3 պոլիկլինիկաներում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Այն շահառուներին հնարավորություն է տալիս՝ առանց պոլիկլինիկա այցելելու հերթագրվել իր տեղամասային բժշկի մոտ։

82․ Երեւանում ստեղծվել է թափառող կոնդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը, սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան։ Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որը ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով։

83․ Երեւանի 28 փողոց լուսավորվում է էներգախնայող լամպերով, ընդ որում, հաղորդալարերը տեղափոխվում են գետնի տակ։ Ընթացքում է Դավիթաշեն, Նուբարաշեն, Հալաբյան, Կիեւյան փողոցների լուսավորության արդիականացման գործընթացը (էներգախնայող լուսատուների տեղադրում)։ Ավարտվել է Բաբաջանյան, Շիրակ փողոցների եւ Կիեւյան կամրջի լուսավորության արդիականացումը։ 70-ից ավելի չկարգավորվող հետիոտնային անցումների լուսավորություն բարելավվում է անվտանգության նկատառումներով։ Նույն նկատառումներով 16 հետիոտնային անցումներում տեղադրվում են կարգավորվող լուսացույցներ։ Ավարտին են մոտենում Սարալանջի հատվածի, ինչպես նաեւ՝ Սիլիկյան թաղամասում 8 հա եւ Նուբարաշենում 8 հա ատառապատ տարածքի ստեղծման նախագծման աշխատանքները։ Աստիճանական քայլերով քաղաքին են վերադարձվում օտարված կամ աղավաղված այգիները՝ Օպերա, Արաբկիր (Մոլոկանի) այգի, Օղակաձեւ այգի եւ այլն։

84․ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել ու ամփոփվել է 2019թ-ի մայիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառվախ վնասի եւ դրա վերականգնման վիճակը․ հարուցված 219 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 25․7 մլրդ դրամ, որից վերականգնվել է 8․9 մլրդ դրամը, 9․4 մլրդ դրամ երաշխավորված է քրեադատավարական գործիքակազմով (գույքի կալանքով)։ 2018թ-ի մայիսից մինչեւ 2019 թ-ի օգոստոսի 31-ը, հարուցվել է նմանատիպ 1665 քրեական գործ, պատճառված վնասը կազմել է 115 մլրդ դրամ, որից 54 մլրդ վերականգնվել է։

85․ 2019 թվականի ապրիլից ի վեր քաղաքացիների կողմից ֆեյսբուքում հրապարակված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին 178 վիդեո հրապարակման հիման վրա կազմվել է 85 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

86․ 2019-ի առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3․8 միլիարդ դրամ։ Սա այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է։ Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված չրագրերի ֆինանսավորման համար։

87․ 2019 թվականին Կադաստրի կոմիտեն պետական բյուջե կվերադարձնի շուրջ 1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ հինգ տարիների ընդհանուր գումարը եւ կազմում է համակարգի տարեկան բյուջեի մոտ 25%-ը։ 2019 թվականին Կադաստրի համակարգի ավտոմեքենաների քանակը 2018 թվկաանի 74-ից 60%-ով կրճատվել է՝ հասնելով 30-ի, իսկ 2018-2019 թվականներին բենզինի խնայողությունըբ 140 հազ․ լիտր է, որը կազմում է մոտ 50 մլն դրամ (ծախսը պլանավորվածից 66%-ով պակաս է)։ 2019 թվկաանի հոկտեմբեր ամսից 893 աշխատակիցներից 547-ը (60%-ը) խրախուսվելու է հիմնական կատարողական ցուցանիշի (KPI-ի) հիման վրա՝ քանակական եւ որակական վերլուծության արդյունքում։ 

88․ Կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար։ Վարչապետի աշծատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են։ ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է։ Բացի դաէժ՝ կանայք են ղեկավարույմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության կոմիտեն։ ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, ՊՎԾ գնլխավոր քարտուղարները կանայք են։ Փաշինյանի կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին։ ԿԲ անդամներից մեկը կին է։

89․ Բարձրագույն դատական խորհրդի կազմը էականորեն թարմացվել է, ընտրվել է ԲԴԽ նոր նախագահ։ Որոշում է կայացվել ԲԴԽ բոլոր այն նիստերը, որոնց դռնփակ լինելը սահմանված չէ օրենքով, իրականացնել դռնբաց։ ԲԴԽ ներկայացուցիչը, համաձայն ԱԺ-ի հետ կայացված պայմանավորվածության, կմասնակցի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, ինչը էականորեն կնպաստի օրենսդրական ակտերի ազդեցության գնահատման համկարգի զարգացմանը։

90․ 2019 թվականի մայիսի 21-ին գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am կայքը։ Ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի մասին։ հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրկանացնող մարմին։ Այս ընթացքում հարթակի միջոցով իրականացվել է 104 ազդարարում, որոնցից ստուգվել է 30%-ը, ստւոգվածներից 23%-ի դեպքում հարուցվել է քրեական գործ։

91․ Կառավարությունն հավանություն է տվել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրող խումբ ստեղծելը, ղեկավարելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահելը, քրեական ենթամշակույթ կրող խմբին մասնակցելը կամ ներգրավվելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Նշված հանցակազմերի համար նախատեսվում է 2-ից 12 տարվա ազատազրկում։

92․ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը նկվազեցվեն Արցախում եւ Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝ 

Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետեւ նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչեւ 30%,

Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 45%, 

տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 65%,

կարճ sms  հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 75%։

Օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են “Բիլայն” եւ “Յուքոմ” ընկերությունների կողմից ելքայի նեւ մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սկաագնի փոխարեն 40 դրամ։ Այս գործընթացի վերջնական նպատակը, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում եւ Արցախում։ 

93․ Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպությունները, ինչը էականորեն մեծացրել է ընտրությունների նկատմամբ Արցախի ժողովրդի վստահության մակարդակը։ Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից․ «Աղաղակող չենք արձանագրել։ Խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ՝ չիմացության բնույթ։ Արձանագրված բոլոր խախտումները միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա։ Հստակ կարող ենք արձանագրել, որ ընտրողներն ունեցել են ոլոր իրավական միջոցները եւ հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը։ Մեր կողմից դիտարկված տեղամասերից որեւէ մեկում հաշվարկի ժամանակ չի գրանցվել արդյունքները կեղծելու փորձ»:

94․ Օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել աննախադեպ հանրահավաք, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համհայկականության հայեցակարգային գաղափարը։

95․ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության հեղինակ, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում՝ ՀՀ իշխանությունների միջնորդությամբ։

96․ 2019 թվկաանի առաջին կիսամյակում 2015 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների նեգատիվ սալդոն նվազել է 32 անգամ կամ 96,9 տոկոսով։

97․ 2019-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով։

98․ Գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը գործարկման էր սպասում արդեն 17 տարի։

99․ Հայավտոճան տնօրինության ՊՈԱԿ-ի լաբորատորիան, (հանրապետությունում գործող միակ լաբորատորիա) Ճանապարհաշինական աշխատանքների որակի հսկողությունը  բարելավելու նպատակով ձեռք են բերվել 51 անուն ժամանակից լաբորատոր իտալական սարքավորումներ։

100․ Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում։ Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, Դետք խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել էր նաեւ նախորդ տարի։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ու վարչապետի հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Վարչապետը եւ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 1-ին այցելել են սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։