Արթուր Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ եւ կարող է հանգիստ իր հայտարարությունն անել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն իր մեջ պարունակում է վարչապետի հասցեին քննադատական տարրեր։ Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում է կայացրել։

«Արթուր Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ եւ կարող է հանգիստ իր ցանկացած հայտարարությունն անել»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք ինքը այդ գրառումը համարում է իր հասցեին արված քննադատություն, Փաշինյանն ասաց. «Ես սովորաբար արձագանքում եմ այն հայտարարություններին, որոնք անձամբ կարդացել եմ, կկարդամ, կծանոթանամ եւ եթե հարկ լինի հավելյալ մեկնաբանություն անել, կանեմ այդ մեկնաբանությունը»։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնի նշանակմանը, վարչապետն ասաց. «Կան թեկնածուներ, կքննարկեմ եւ որոշում կկայացնեմ»։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյան