Պակիստանում 3 մարդ է կալանավորվել այն բանից հետո, երբ մուսուլմանների գազազած ամբոխը հարձակվել է հինդուսական տաճարի վրա, վնասել է դպրոցը եւ մի քանի տներ, որոնք Գոտկի քաղաքում պատկանել են փոքրամասնությանը, փոխանցում է AP-ն:

Հարձակումը կատարվել է դպրոցի տնօրենին մարգարե Մոհամմեդին վիրավորելու մեջ մեղադրելուց հետո: Նա կալանավորվել է աստվածանարգության մեղադրանքով:

Պակիստանում աստվածանարգության համար մահապատիժ է սպառնում:

Ոստիկանության պետը նշել է, որ սպաները վերականգնել են կարգը եւ 3 մարդու կալանավորել հինդուսական տաճարի վրա հարձակման, ճանապարհային երթեւեկության խախտման եւ հինդուսների գույքի վնասման մեղադրանքով: