Կարծում եմ` այդ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցղության անդամներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ` այդ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց: Ի վերջո եկեք չմոռանանք, որ շատ երկար ժամանակ մենք ընդդիրմադիր դաշտում գործել ենք եւ այդ ընթացքում նաեւ որոշակի հարաբերություններ են եղել, ձեւավորվել: Ճիշտ է` քաղաքական առումով մենք հեռացել ենք, այդ հեռացումը եղել  է հրապարակային սկզբունքային հարցերի շուրջ ունեցած սկզբունքային տարբերությունների վերաբերյալ,  բայց հասկանում եք` մենք զուտ մարդկային շփումներ ենք ունեցել եւ Գարեգին Չուգասզյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հետ, ես իրանց բանտում եմ այցելել եւ այլն, եւի այլն: Հետո հանգամանքների բերումով տեղի է ունենում հեղափոխություն եւ ես դառնում եմ վարչապետ, եւ մարդիկ, որոնց հետ ես շփվել եմ, ասում եմ, որ ես չեմ հանդիպում ձեզ հետ, միգուցե սա ճիշտ մոտեցում է` հաշվի առնելով քաղաքական շահարկումների լայն հնարավորությունը, բայց մարդկային առումով ինձ համար դա ճիշտ մոտեցում չի, որովհետեւ եթե 2 տարի առաջ կարող էի զանգել որոշ մարդկանց, խոսեինք, վիճեինք, իսկ հիմա երբ ես վարչապետի կարգավիճակ եմ ստացել, էդ մարդկանց չպիտի բարեըւեմ հա: Դարձրել են մի հատ մեծ քաղաքական վերլուծությունների առիթ,  հատորներ են գրում,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ շատերին դա դուր չի գալիս եւ շատերը դատապարտում են դա, բայց ինքը փորձում է իր գործողություններում լինել հնարավորինս պարզ եւ քիչ լինել ինտրիգային դաշտում. «Ես չեմ պատրաստվում ինքս ինձ այդ առումով հակադրվել, ու էնպես էլ չի, որ օրումեջ ես էդ մարդկանց հետ հանդիպում եմ: Ես չգիտեմ` գուցե նախկինում Հայաստանի իշխաբնություններն այլ սկզբունքով են գործել, ես այդ սկզբունքով չեմ գործում: Պետք չի ոչ գերագնահատել, կամ թերագնահատել որեւէ հանդիպում, զրույց եւ այլն»: