Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ  տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառներն անհասկանալի են: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: 

Մեկնաբանելով Վանեցյանի հայտարարությունը՝  Սամսոնյանը չբացառեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանի միջեւ եղել են տարրաձայնություններ եւ հակասություններ որոշակի հարցերի շուրջ. «Դրանք կարող են լինել նույնիսկ գաղափարական, ինչի պարճառով, գուցե, պարոն Վանեցյանը որոշել է հրաժարական տալ: Հրապրակային Փաշինյանի եւ Ցանեցյանի որեւէ տարաձայնություններ չեն եղել, դրա համար չենք կարող ասել, թե ինչու է «կանգ առնում»  պարոն վանեցյանը եւ ինչու է հրաժարական տվել»:

Միաժամանակ Սամսոնյանը կարծիք հայտնեց, որ նման պաշտոնից հրաժարականներին միշտ պետք է պատրաստ լինել, եւ միշտ պետք է ունենալ պահուստային մեկին, ով կլինի ավելի լավը քան նախորդը:

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյան