ՌԴ կենտրոնական բանկի անբարեխիղճ գործողությունների հակազդեցության վարչության պետ Վալերի Լյախը Facebook-ի Libra եւ Telegram-ի Gram կրիպտոարժույթների թողարկումից առաջ զգուշացրել է խարդախների հետ բախվելու վտանգների մասին։

Նրա կարծիքով, չարագործները կարող են սկսել վաճառքը մինչ դրանք իսկապես դուրս կգան ICO (կրիպտոարժույթով արժեթղթերի առաջնային տեղադրում), հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այժմ ես տեսնում եմ, որ մոտ ժամանակներս կարող է խարդախությունների ալիք, ֆինանսական բուրգեր առաջանան՝ կապված կրիպտոարժույթների հետ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Facebook-ի Libra-ն կթողարկվի 2020թ․, իսկ Telegram-ի Gram-ը՝ մինչեւ հոկտեմբերի վերջը։