Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կերկարաձգի Սաուդյան Արաբիա զենքի արտահանման մորատորիումը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրին:

Նշվում է, որ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնել են Եմենի հակամարտության մեջ ներգրավված երկրներ զենքի արտահանումը դադարեցնելու մասին:

Վերջին անգամ Սաուդյան Արաբիա զենքի արտահանման մորատորիումը երկարաձգվել էր մարտի վերջին: Ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին: