Հայաստանի Հանրապետությունում սահմանված են դեպքեր, թե երբ կարող է կիրառվել  ոստիկանական ուժ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների նկատմամբ կկիրառվի ոստիկանական ուժ։

«Հայաստանի Հանրապետությունում սահմանված են դեպքեր, թե երբ կարող է կիրառվել  ոստիկանական ուժ։ Այդ ամենը կարգավորվում է օրենքով»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք պետության համագործակցությունը «Էլարդ» ընկերության հետ վստահելի է, քանի որ պետության հետ համագործակցության առաջին իսկ փուլում ընկերությունը չի կարողացել  պատասխանել վարչապետի հարցերին, վարչապետն ասաց. «Կստուգենք կպարզենք։ Եթե չենք ստուգել, չենք պարզել, ինչպե՞ս պատասխանեմ ձեր հարցին»։