Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 15,5 կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Աբրահամ Աշուղղարիբյանին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ սեպտեմբերի 15-ին, ժամը 04.00-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։