Օգոստոսի 31-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հոշանվեր թղթադրամ իրացնելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ոստիկանություն ահազանգած կինը հայտնել էր, որ ծաղկի սրահում իրեն կեղծ 5000 ռուբլի են տվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժողը հայտնել էր, որ անհայտ անձը ծաղկեփունջ գնելիս վճարել է ռուսական փողով։ Վաճառողը նրան վերադարձրել էր 29000 դրամ տարբերությունը։ Հետո էին պարզել, որ թղթադրամն իրականում հուշանվեր է։

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ խարդախությունը կատարել է Կապանում բնակվող 56-ամյա տղամարդը։ Նույն օրը նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ տվել է խոստովանական բացատրություն։

Կատարվում է քննություն։