Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել 56-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.10-ին, Կիեւյան փողոցի 12 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ տաքսու վարորդը բռունցքով հարվածներ է հասցրել իր գլխին եւ դանակով ծակել բազուկը՝ պատճառելով վնասվածք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը Երեւանի Պարույր Սեւակ փողոցի 48-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 22.05-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: