Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 25 շենքի հարևանությամբ բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան:

Մոպեդը կողաշրջվել է, վարորդն էլ ոտքի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: